Արգենտինայի նախագահ Միլեյի կուսակցությունը հաղթել է խորհրդարանի միջանկյալ ընտրություններում

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Արգենտինայի միջանկյալ խորհրդարանական ընտրություններում աջակողմյան La Libertad Avanza դաշինքը, որի մեջ է մտնում Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի Լիբերտարիանական կուսակցությունը, նշանակալի հաղթանակ է տարել: Կառավարության աշխատակազմի ղեկավար Գիլյերմո Ֆրանկոյի տվյալներով՝ դաշինքը ստացել է ձայների 40,7%-ը քվեաթերթիկների 97%-ի հաշվարկից հետո, գրում է DWի ռուսական ծառայությունը:

Միլեյի կուսակցությունը հաղթանակ է տարել նաև մայրաքաղաք Բուենոս Այրեսում, ինչպես նաև Կորդոբա և Սանտա Ֆե նահանգներում: Բուենոս Այրեսը երկար ժամանակ համարվում էր ուլտրալիբերալների հիմնական մրցակիցների՝ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների «Հայրենիքի ուժ» կենտրոնամետ կոալիցիայի հենակետը: Միջանկյալ ընտրություններում կոալիցիան ստացել է  ձայների 31,6%-ը:

Միջանկյալ ընտրությունները համարվում են Միլեյի առաջին փորձությունը գրեթե երկու տարի առաջ պաշտոնը ստանձնելուց և արմատական ​​խնայողության քաղաքականություն սկսելուց հետո։

«Այսօր մենք հասել ենք շրջադարձային կետի։ Այսօր սկսվում է մեծ Արգենտինայի կառուցումը»,- Բուենոս Այրեսում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ իր կողմնակիցներին ասել է նախագահը՝ խոստանալով շարունակել արդեն իսկ իրականացվող խնայողության ծրագիրը «Արգենտինայի պատմության մեջ ամենաբարեփոխական Կոնգրեսի» հետ։

Արգենտինայի միջանկյալ խորհրդարանական ընտրություններում բաշխվել են Պատգամավորների պալատի 257 տեղերի կեսը և Սենատի 72 տեղերի մեկ երրորդը։ Միլեյի կուսակցությունը նախկինում երկու պալատներում էլ փոքրամասնություն էր կազմում։ Ընտրություններից հետո նա հայտարարել է, որ իր կուսակցությունն ավելի քան եռապատկել է իր տեղերի քանակը և այժմ Պատգամավորների պալատում կունենա 101 տեղ՝ նախկին 37-ի փոխարեն, և Սենատում 20 տեղ՝ նախկին 6-ի փոխարեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի