Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի (լիազորությունները կասեցված) պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։

«Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է հետևյալ պարզ պատճառաբանությամբ․

Առաջին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել՝ համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։

Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Հանրապետության անկախ պետականությունը պաշտպանելով և այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում։ Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ։

Երկրորդ՝ այս քրեական հետապնդումը հարուցվել է այդ «հանցավոր» խոսքն արտահայտելուց ավելի քան մեկ ամիս անց՝ շաբաթ օրով, հաջորդելով այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ընդամենը օրեր առաջ։ Իրավապահ մարմինների այս գործելաոճն ուղղակիորեն ապացույց է այն մասին, որ այս մեղադրանքն իրավական սկզբունքների հետ աղերս չունի։ Եթե այն դիտարկվում էր որպես «հանցագործություն», ինչու՞ քրեական հետապնդումը չէր հարուցվել այդ դիրքորոշումն արտահայտելուց անմիջապես հետո, այլ սպասվել է ավելի քան մեկ ամիս՝ շաբաթ օրով։

Երրորդ՝ ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Գյումրի քաղաքի ընտրված քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակներում։

Չորրորդ՝ բռնության տարրեր չպարունակող խոսքը, որն իրականում եղել է ընդամենը դիրքորոշում, անձնական կարծիք, միջազգային բոլոր չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված սկզբունքների համատեքստում չի կարող երբևէ որակվել որպես հանցագործություն։

Վերոգրյալ անհերքելի փաստերի հիման վրա դատապարտում ենք հարուցված քրեական հետապնդումը և պայքարելու ենք հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ՝ խաթարված արդարությունը վերականգնելու համար»,-նշվում է խմբի հայտարարության մեջ։