Լուվրում թանկարժեք զարդերի գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիական իշխանությունները ձերբակալել են երկու անձի, ովքեր, ըստ նախնական տվյալների, առնչություն ունեն Լուվրում կատարված թագավորական զարդերի գողության հետ։ Այդ մասին հաղորդել է դատախազ Լոր Բեկկյոն, փոխանցում է DW-ն։

Ձերբակալությունները կատարվել են հոկտեմբերի 25-ին։ Ենթադրյալ հանցագործներից մեկը բռնվել է Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում՝ երկիրը լքելու փորձի ժամանակ։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ տղամարդկանցից մեկը պատրաստվում էր մեկնել Ալժիր, իսկ երկրորդին ձերբակալել են դրանից կարճ ժամանակ անց՝ Փարիզի արվարձաններից մեկում։

Երկու կասկածյալներն էլ գտնվում են կալանքի տակ։ Քննության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ին գողերը թանգարան են ներթափանցել ցերեկը՝ օգտագործելով հափշտակված բեռնատարի վրա տեղադրված դուրս քաշվող սանդուղք։ Նրանք կոտրել են առաջին հարկի պատկերասրահի պատուհանը՝ օգտագործելով կտրող գործիքներ։

Երբ հանցագործները լքում էին դեպքի վայրը, նրանք սանդուղքով իջնելիս և սկուտերների ուղղությամբ փախչելիս վայր են գցել ադամանդներով զարդարված թագը, սակայն հասցրել են հափշտակել ևս ութ ցուցանմուշ։ Դրանց թվում է եղել ադամանդե մանյակը, որը Նապոլեոն Բոնապարտը նվիրել էր իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Լուիզային։

Մի քանի րոպեում կատարված համարձակ գողությունը մեծ հասարակական արձագանք է գտել և վեճեր առաջացրել ֆրանսիական թանգարանների անվտանգության շուրջ։ Հանցագործներին հայտնաբերելու համար զբաղեցվել են հարյուրավոր ոստիկաններ։ Լուվրի տնօրենի խոսքով՝ հանցագործները օգտվել են տեսահսկման համակարգում առկա «կույր գոտուց»՝ շենքի արտաքին պատերի հատվածում։

Սակայն, ինչպես նշել է դատախազ Բեկկյոն, հանրային և մասնավոր տեսախցիկների տեսագրությունները թույլ են տվել ոստիկաններին հետևել գողերի շարժին «Փարիզում և նրա շրջակայքում»։ Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են նաև տասնյակ ԴՆԹ-ի հետքեր և մատնահետքեր։