Reuters․ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Սպիտակ տունը պատրաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը կարող է կիրառվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի հետաձգել պատերազմի ավարտը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նոր սահմանափակող միջոցները կհարվածեն Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներին։ ԱՄՆ-ի պատրաստած հավելյալ պատժամիջոցների մի մասը ուղղված է ռուսական բանկային համակարգի դեմ, ինչպես նաև այն նավթային ենթակառուցվածքի, որն օգտագործվում է նավթը շուկա դուրս բերելու համար։

Անցյալ շաբաթ ուկրաինական կողմը նույնպես առաջարկել էր ԱՄՆ-ին ամբողջությամբ անջատել ռուսական բանկերին դոլարային ֆինանսական համակարգից, սակայն հայտնի չէ՝ Սպիտակ տունը որքան լրջությամբ է վերաբերվել այդ առաջարկին։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ մինչ պատժամիջոցների դիմելը, Վաշինգտոնը հուսով է, որ առաջին քայլը ձեռնարկեն եվրոպացի գործընկերները՝ ընդունելով նոր սահմանափակող միջոցներ։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը հայտնել է եվրոպացի դաշնակիցներին, որ աջակցում է Եվրոպական միության կողմից սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ ամերիկյան զենք գնելու և Ուկրաինային աջակցելու նպատակով։ Միաժամանակ, Թրամփի վարչակազմում նախնական քննարկումներ են սկսվել ԱՄՆ-ում պահվող ռուսական ակտիվները օգտագործելու հարցում՝ ուկրաինական բանակին աջակցելու համար։

Գործակալության աղբյուրի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, մի քանի շաբաթ կհետևի իրավիճակին և կգնահատի Ռուսաստանի արձագանքը «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ արդեն կիրառված պատժամիջոցներին։

Reuters-ը նշում է, որ դեռ պարզ չէ, արդյոք Վաշինգտոնը այս ծրագրերը կկիրառի մոտ ապագայում, սակայն դրանց առկայությունը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմն ունի լրացուցիչ ճնշման գործիքակազմ Ռուսաստանի նկատմամբ։

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի ամենախոշոր նավթային ընկերությունների՝ «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ։ Դրանք Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցներն էին այն բանից հետո, երբ Թրամփը վերադարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնին։

Պատժամիջոցներից հետո չինական չորս պետական նավթային ընկերություններ (ՉԺՀ-ն ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկն է) դադարեցրել են ՌԴ-ից նավթի գնումները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են և պնդել է, որ դրանք «էական ազդեցություն չեն ունենալու երկրի տնտեսական վիճակի վրա»։