Շատ եմ ոգևորվել․ Վաղարշակ Հակոբյանը՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորեն բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.10.2025 | 18:35Ես սա համարում եմ հաղթանակ, ոգևորվել եմ, շատ եմ ոգևորվել, շատ ուրախ եմ, Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի համար տարանցիկ ճանապարհը բացելու որոշմանը։
«Ուզում եմ նշել, որ մեր վերջին հինգ տարվա աշխատանքն արդյունք տվեց, և այս ապաշրջափակումը մեր իշխանության, դիվանագիտության աշխատանքի արդյունքն է։ Խաղաղությունը կա, խաղաղությունը լինելու է հարատև»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան