Ուկրաինայում երկաթուղային կայարանում տղամարդը նռնակ է պայթեցրել․ զոհեր ու վիրավորներ կան

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օվրուչ քաղաքում տղամարդը պայթուցիկ սարք է պայթեցրել երկաթուղային կայարանում անձը հաստատող փաստաթղթի ստուգման ժամանակ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 12-ը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

ՌԲԿ Ուկրաինայի աղբյուրի համաձայն՝ նռնակ է պայթեցվել, գրում է Current time-ը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգել են ուղևորների փաստաթղթերը, երբ մի տղամարդ նռնակ է հանել։

Պայթյունի հետևանքով զոհվել է հարձակումն իրականացրած Խարկովի 23-ամյա բնակիչը, ինչպես նաև Կորոստենի շրջանից երեք կին՝ 29, 58 և 82 տարեկան: Զոհերի թվում սահմանապահ ծառայության աշխատակցուհի կա, որը հարցեր է տվել երիտասարդին:

Պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Անդրեյ Դեմչենկոն հայտնել է, որ վիրավորների թվում կան երկու զինծառայողներ։

«Պայթուցիկ սարքը պայթեցրած տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։ Նախնական պարզվել է, որ պայթյունն իրականացրած տղամարդը Խարկովի բնակիչ էր և վերջերս ձերբակալվել էր պետական ​​սահմանի արևմտյան հատվածում պետական ​​սահմանը խախտելու փորձի համար»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի