Փհենյանում Կիմ Չեն Ընի մասնակցությամբ Ուկրաինայի հետ պատերազմում զոհված  հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիրի հիմնարկեքն է տեղի ունեցել

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում զոհված հյուսիսկորեացի զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի  պետական ​​լրատվական գործակալությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում տեղի ունեցած իրադարձությունն անվանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «պատմական գագաթնակետ» և ընդգծել, որ «Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ»։ Նա հայտարարել է, որ «ռազմական սխրանքների թանգարանը» կդառնա «սուրբ վայր՝ նվիրված իսկական հայրենասերների անմահությանը»։

Հուշարձանը կներառի Ռուսաստանում կռված հյուսիսկորեացի զինվորների քանդակներ, ինչպես նաև լուսանկարներ և արվեստի գործեր՝ նվիրված  նրանց հերոսական սխրանքներին։

Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր, որը Հյուսիսային Կորեան վավերացրել է 2024 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը պարտավորեցնում է երկու կողմերին անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել «բոլոր անհրաժեշտ միջոցներով»՝ նրանցից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում։

2025 թվականի ապրիլին Հյուսիսային Կորեան պաշտոնապես ընդունել էր Ռուսաստան զինվորներ ուղարկելու մասին, չնայած դրա մասին լուրերը շրջանառվում էին վաղուց։ Ուկրաինայի տվյալներով՝ հակամարտության գոտի է ուղարկվել ավելի քան 14,000 հյուսիսկորեացի զինվոր, այդ թվում՝ ինժեներներ և աշխատողներ։

Հարավկորեական հետախուզության սեպտեմբերին հրապարակված գնահատականների համաձայն՝ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում զոհվել է առնվազն 2000 հյուսիսկորեացի զինվոր։ Սա զգալիորեն ավելի բարձր է, քան ապրիլյան ցուցանիշը՝ մոտ 600 զոհ։ Վիրավորների թիվը, ըստ գնահատականների, զգալիորեն ավելի բարձր է։

Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանը և  դեսպանատան աշխատակիցները նույնպես մասնակցել են հուշարձանի հիմնարկեքի արարողությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի