Բաքվի դատարանը «Sputnik Ադրբեջան»-ի գլխավոր խմբագրին տնային կալանքի է տեղափոխել
Քաղաքականություն
24.10.2025 | 16:50
«Sputnik Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը տնային կալանքի է տեղափոխվել։ Որոշումը կայացրել է Բաքվի Խաթայի շրջանային դատարանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հավելենք, որ «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ձերբակալվել էին 2025 թվականի հունիսի 30-ին՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից անցկացված գործողության ժամանակ։ Բաքվի Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ՝ նրանք կալանավորվել էին 4 ամսով։
Վերջերս էլ Իգոր Կարտավիխն էր տեղափոխվել կալանքի։ Մի քանի օր անց նա ազատ էր արձակվել, ապա մեկնել Մոսկվա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի