Լիտվան հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները խախտել են իր օդային տարածքը

Լուրեր

08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 16:50
Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար
Բոլորը

Ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են Լիտվայի օդային տարածքը, X սոցիալական ցանցում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ միջադեպը «մեկ անգամ ևս հաստատում է եվրոպական օդային պաշտպանության պատրաստվածության ամրապնդման կարևորությունը»։

Լիտվայի արտաքին գործերի նախարարություն են կանչվել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ՝ բողոք հայտնելու նրանց «անխոհեմ և վտանգավոր վարքագծի» դեմ։

Delfi-ն, հղում անելով լիտվական բանակին, հաղորդել է, որ երկու ռուսական ինքնաթիռներ մտել են Լիտվայի օդային տարածք մոտավորապես ժամը 18:00-ին՝ Կիբարտայ քաղաքի մոտ, որը գտնվում է անմիջապես Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին: ՆԱՏՕ-ի Eurofighter Typhoon կործանիչները միաժամանակ օդ են բարձրացել։ Սու-30 և Իլ-78 ինքնաթիռները 18 վայրկյան թռել են Լիտվայի տարածքի վրայով՝ մինչև 700 մետր խորանալով տարածքում, ապա հեռացել։ Լիտվական ռազմական պաշտոնյաները կարծում են, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի լիցքավորման վարժանքների ժամանակ։

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պարեկում են սահմանի խախտման վայրի շուրջ օդային տարածքը։

«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել. իրավիճակը վերահսկողության տակ է»,- Ֆեյսբուքում գրել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տելեգրամում գրել է, որ «հոկտեմբերի 23-ին ռուսական Սու-30 կործանիչները պլանային ուսումնական թռիչքներ են իրականացրել Կալինինգրադի մարզի վրայով», և որ «ինքնաթիռները չեն շեղվել իրենց թռիչքի երթուղուց և չեն խախտել այլ պետությունների սահմանները», ինչը, «հաստատվել է օբյեկտիվ վերահսկողության միջոցներով»։

Վերջին շրջանում ռուսական ռազմական թռչող սարքերը մի քանի անգամ խախտել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը։ Սեպտեմբերին ռուսական անօդաչու թռչող սարքերը մտել էին Լեհաստանի տարածք, ՌԴ կործանիչներն էլ` Էստոնիայի օդային տարածք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի