ԵՄ-ն հետաձգել է Կիևին ռուսական սառեցված ակտիվների փոխանցումը

Լուրեր

06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հարցում՝ Բելգիայի դիրքորոշման պատճառով. որոշումը հետաձգվել է երկու ամսով: Այնուամենայնիվ, նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ֆինանսավորելու Ուկրաինայի կարիքները ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի տվյալներով՝ հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքում Եվրամիության առաջնորդները համաձայնել են ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները հաջորդ երկու տարիների համար։

Եզրափակիչ կոմյունիկեում նշվում է, որ ԵՄ-ն «պարտավորվում է լուծել Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները 2026-2027 թվականներին, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում»։

Այնուամենայնիվ, գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը՝ Եվրոպայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների փոխանցումը Կիևին, հետաձգվել է, ըստ Bloomberg-ի՝ երկու ամսով։ Հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 19-ին։

Շատ եվրոպացի դիվանագետներ հույս են ունեցել, որ ԵՄ առաջնորդները կխնդրեն Եվրահանձնաժողովին մշակել պաշտոնական իրավական առաջարկ, որը թույլ կտա «սառեցված ռուսական ակտիվների հետ կապված գումարները, համաձայն ԵՄ և միջազգային իրավունքի», օգտագործել Ուկրաինային «փոխհատուցման վարկի» համար: Խոսքը բելգիական Euroclear դեպոզիտարիայում պահվող 140 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների մասին է:

Reuters-ի տվյալներով`գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ միայն նշված է, որ եվրոպական օրենքների պահպանման դեպքում «ռուսական ակտիվները պետք է մնան արգելափակված մինչև Ռուսաստանը չավարտի իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և չփոխհատուցի պատերազմի պատճառած վնասը»։

Որոշման ընդունման հետաձգումը, որի վրա ԵՄ-ն աշխատում էր մի քանի ամիս, պայմանավորված էր Բելգիայի դիրքորոշմամբ, որը եվրոպական մյուս երկրներից պահանջում է երաշխիքներ, որ ստիպված չի լինի կրել ռուսական ակտիվների օգտագործման հետ կապված բոլոր ռիսկերը։

Գագաթնաժողովի նախօրեին Politico-ն հաղորդել էր, որ ԵՄ առաջնորդները, ըստ էության, համաձայնության էին եկել Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի «փոխհատուցման վարկ» տրամադրելու հարցում։ Սակայն Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը դեմ էր առաջարկին։ Իր ելույթում նա կոչ է արել ԵՄ բոլոր անդամներին՝ կիսել Ռուսաստանի կողմից նախաձեռնված ցանկացած իրավական գործողության լուծման և ծախսերի պատասխանատվությունը և պատրաստ լինել ներդրում ունենալ, եթե Եվրոպան երբևէ ստիպված լինի գումար վերադարձնել Մոսկվային։

Կրեմլն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան պատրաստ է արձագանքել ակտիվների առգրավումներին, որոնք նա համարում է «գողություն»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ֆինանսավորումը ևս երկու տարով երկարաձգելու համար՝ այն անվանելով «կարևոր որոշում»։ «Փոխհատուցման վարկի» հետաձգման վերաբերյալ էլ նա նշել է. «Մենք քաղաքական աջակցություն ունենք սառեցված ռուսական ակտիվների և դրանց առավելագույն օգտագործման համար՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Եվրոպական հանձնաժողովը կմշակի բոլոր անհրաժեշտ մանրամասները»։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ռուսական ակտիվների օգտագործման հարցը մնում է օրակարգում։

«Հարցը չի թաղվել. մենք կարողացանք քննարկել տեխնիկական մանրամասները»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ օրակարգում Ուկրաինային օգնություն տրամադրելու այլ տարբերակներ չկան։

Զելենսկին խոստացել է, որ Եվրոպայից գնումները կլինեն առաջնահերթություն, բայց հասկացրել, որ Կիևը ցանկանում է պահպանել նաև ամերիկյան զենք գնելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի