Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպում է երկլեզու բիզնես ֆորում՝ ամրապնդելու Հայաստանի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վճարովի բովանդակություն

  

  • Սալեմ Ալ Շամսի․ «Այս առևտրային առաքելությունը Հայաստան կարևոր քայլ է մեր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում՝ Դուբայի բիզնես համայնքի համար բացելու կովկասյան տարածաշրջանի հսկայական ներուժը»։
  • Դուբայի պալատի և «Էնթերփրայզ Արմենիայի» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը
  • 2024 թվականին Հայաստանի և Դուբայի միջև ոչ նավթային առևտրի ծավալը հասել է7 միլիարդ դիրհամի՝ արձանագրելով 76% տարեկան աճ։
  • 2025 թվականի առաջին կիսամյակի ավարտին մոտ 500 հայկական բիզնես ընկերություն գրանցված էր Դուբայի առևտրի պալատում որպես ակտիվ անդամ։

 

Դուբայ, ԱՄԷ – Դուբայի առևտրի պալատը, որը «Դուբայի պալատներ» կառույցի ներքո գործող երեք պալատներից մեկն է, հաջողությամբ ավարտել է իր առևտրային առաքելությունը Վրաստանում և Հայաստանում։ Առաքելության երկրորդ փուլում Պալատը կազմակերպեց մի շարք B2B հանդիպումներ Դուբայից ժամանած ընկերությունների և նրանց հայաստանյան գործընկերների համար՝ նոր համագործակցություններ ուսումնասիրելու և փոխադարձ առևտրի ու ներդրումների ընդլայնման հնարավորությունները բացահայտելու նպատակով։

 

Առաքելության շրջանակում Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպեց «Բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ» վերնագրով բիզնես ֆորում։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևանում ԱՄԷ դեսպանատան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիայի» հետ համագործակցությամբ։

 

Ֆորումի շրջանակում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը։ Նշանակալի ելույթներով հանդես եկան նաև Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալ Մուլլան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

 

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսի ղեկավարներ և տեղական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին՝ բացահայտելու Դուբայի պատվիրակության անդամների հետ համագործակցության ուղիները և համատեղ բիզնես հնարավորությունները։

 

Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին նշեց. «Այս առևտրային առաքելությունը Հայաստան նշանակալի քայլ է կովկասյան տարածաշրջանի հսկայական ներուժը Դուբայի բիզնես համայնքի համար բացահայտելուն ուղղված մեր ռազմավարական գործողություններում: Մենք պատրաստակամ ենք Դուբայում գործող ընկերություններին տրամադրել այն հարթակները և աջակցությունը, որոնք նրանց անհրաժեշտ են ամուր միջազգային գործընկերություն ստեղծելու, համաշխարհային ասպարեզում մրցակցային առավելությունը բարձրացնելու և փոխադարձ տնտեսական աճը խթանելու համար»:

 

Դուբայի հետ Հայաստանի ոչ նավթային առևտուրը զգալի աճ է գրանցել՝ 2023 թվականի 14.6 միլիարդ դիրհամից հասնելով 25.7 միլիարդ դիրհամի 2024 թվականին՝ արձանագրելով տպավորիչ 76% աճ։ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ մոտ 500 հայկական բիզնես եղել է Դուբայի առևտրի պալատի ակտիվ անդամ, ընդ որում՝ 79-ը միացել է միայն 2025 թվականի առաջին կիսամյակում։

 

Ֆորումի ընթացքում առևտրային պալատը ներկայացրեց Դուբայի դինամիկ բիզնես միջավայրը և ընդգծեց հայկական ընկերությունների համար էմիրության մրցակցային առավելությունները: Դուբայի պալատի և «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացված զեկույցներում ընդգծվեցին երկու շուկաներում առկա նշանակալի հնարավորություններն այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդլայնել իրենց միջազգային ներկայությունը:

 

Դուբայի առևտրի պալատը Դուբայից Հայաստան արտահանման համար առանձնացրել է մի շարք մեծ ներուժով ոլորտներ, այդ թվում՝ էլեկտրոնային սարքավորումներ, ավտոմեքենաներ և դրանց պահեստամասեր, գեղեցկության միջոցներ, նիկել և գործվածքներ։

 

Դուբայում գործող ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային ոլորտներից են սպառողական ապրանքների մանրածախ առևտուրը, փոխադրման ծառայությունները, հյուրընկալության ոլորտը, ճանապարհորդությունը և զբոսաշրջությունը, սնունդն ու խմիչքը, կերամիկան և ապակին, ինչպես նաև ինֆորմացիոն և հաղորդակցային ծառայությունները և դրանց հետ կապված խորհրդատվական ծառայությունները։

 

Դուբայից ժամանած պատվիրակության կազմում էին Դուբայում գործող 16 ընկերության ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, կառուցապատում և շինանյութեր, էներգետիկա և վերականգնվող էներգիա, սնունդ և խմիչք, առողջապահություն և դեղագործություն, արդյունաբերական ինժեներիա, քիմիական նյութեր, առաքումներ և փոխադրումներ։