Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք ու սպառնացել այն պայթեցնել, սակայն ոստիկանները վնասազերծել են նրան և տեղափոխել Ազգային անվտանգության ծառայություն։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ քաղաքացին սոցիալական խնդիրներ է ունեցել, սական կոնկրետ ինչ է եղել նրա պահանջը՝ հայտնի չէ։
Նախնական տեղեկություններով՝ վնասվածք ստացած որևէ քաղաքացի չկա։
Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։