Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար
Քաղաքականություն
22.10.2025 | 19:45
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում ենք Ջերմուկի համայնքապետարանից:
«Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ մինչ այս պաշտոնավորում էր Վահագն Արսենյանը։ Նա լիազորությունները վայր էր դրել և նշանակվել Վայոց ձորի մարզպետ։