Էստոնիայի ԱԳՆ-ն ողջունում է ղազախական հացահատիկի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերն այս հարցում։ Նշելով Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների պատմական նշանակությունը՝ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի շրջանի միջև տրանսպորտային կապի բացման կարևորությանը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից Հայաստան ներմուծվող հացահատիկի տարանցման՝ Բաքվի թույլտվությունը կարևոր քայլ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նշելով, որ Էստոնիան աջակցում է Ադրբեջանի կապերին Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ՝ էստոնացի պաշտոնյան գոհունակություն է հայտնել Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի