ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց. ՀՀ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։