Տեր Արամին կարգալույծ անելով աշխատանքային իրավունքի խախտում է տեղի ունեցել, պիտի ծանուցեին 2 ամիս առաջ․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ համահեղինակ է «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների ցանկից հեռացնելուն ուղղված նախագծի, Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ այն շեղվել է իր հիմնական առաքելությունից․ ««Շողակաթը» ընդդիմության թեկնածու Վազգեն Գալստանյանի և «Մեր ձևով»-ի ակցիաներն է լուսաբանել։ Կաթողիկոսը Շողակաթ ՍՊԸ հիմնադիրն է, ինքը քաղաքական է դարձել, «Շողակաթը» ևս քաղաքական ալիք է դարձել»,- ասաց Թագուհի Ղազարյանը։ Անդրադառնալով բարձրաստիճան աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև շարունակվող լարվածությանը, պատգամավորը չի ընդունում, որ այս հարցում կա ՔՊ-ի մեղավորությունը․ «Մեղավորը Կաթողիկոսն է, քաղաքական ելույթ է ունեցել, հասցրել քաղաքական հարվածներ, ստանում է պատասխան հարվածներ։ Լարվածությունը մեծանում է, կշարունակվի այնքան՝ քանի դեռ ինչ-որ մեկը չհաղթի։ Եկեղեցու վերնախավը սրեց՝ «դավաճան, «կապիտուլյանտ հեռացիր», և այդպիսով՝ անցան անդառնալիության կետը։ Հույս ունեմ՝ Գարեգին 2-ը կառաջադրվի 2026-ի ԱԺ ընտրություններում։ Տեր Արամին զոհել են, որ վարչապետի այցի պահին օծյալ քահանա չլինի Հովհաննավանքում, անիմաստ զոհ են տվել։ Տեր Արամին կարգալույծ անելով՝ աշխատանքային իրավունքի խախտում է տեղի ունեցել, պետք է ծանուցեին 2 ամիս առաջ»,- ասաց Թագուհի Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան