ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է ամբողջ տարվա ընթացքում զորակոչի մասին օրինագիծը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ հաստատել է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն անցկացնել ամբողջ օրացուցային տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, գրում է Meduza-ն։

Օրինագիծը հաստատվել է մի քանի փոփոխություններով, որոնք ներառվել էին երկրորդ ընթերցման փաստաթղթում։ Դրանցից մեկը սահմանում է, որ զինվորական կոմիսարիատների կողմից տրված էլեկտրոնային ծանուցումների վավերականությունը կսահմանափակվի 30 օրով: Ըստ փաստաբանների՝ էլեկտրոնային ծանուցումները ներկայում վավեր են անորոշ ժամանակով, ինչը նշանակում է, որ զինվորական կոմիսարիատը կարող է մի քանի ամսից նշանակել ներկայանալու հնարավորություն, որի ընթացքում զորակոչիկը չի կարողանա մեկնել արտասահման: 30-օրյա սահմանափակումը «կկանխի տեղաշարժի ազատության չափազանց սահմանափակումները», նշում են փաստաբանները: Նրանք նաև ընդգծում են, որ այս սահմանափակումը «միաժամանակ ապահովում է զորակոչի օպերատիվությունը»:

Մեկ այլ փոփոխություն պարզաբանում է զինվորական ծառայության ուղարկման դիմումների քննարկման կարգը: Եթե զորակոչիկը զորակոչվել է, բայց իրավունք ունի տարկետման, նա կարող է դիմում ներկայացնել: Սակայն զինկոմիսարիատի կողմից դիմումի քննարկման ժամկետը չէր նշվում։

Ընդունված փոփոխության համաձայն՝ զինկոմիսարիատը կամ զորակոչային հանձնաժողովն այժմ պետք է նյութերը ուղարկի ավելի բարձր մակարդակի հանձնաժողովի քննարկմանը՝ դիմումի գրանցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Տարեկան զորակոչի մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը զինկոմիսարիատները կկարողանան անցկացնել զորակոչիկների բժշկական զննումներ, անցկացնել հոգեբանական ստուգում և անցկացնել զորակոչային խորհրդի նիստեր: Սակայն զորակոչիկները դեռևս կուղարկվեն իրենց ծառայության վայրեր տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Օրինագիծը նաև նախատեսում է, որ զորակոչիկներին ծանուցագրերը կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ ամսից: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ այն ուղղված է զինկոմիսարիատների «թեթևացմանը»։

Օրինագծի երրորդ ընթերցումը նախատեսված է հոկտեմբերի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի