Լեհաստանում դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Ուկրաինայի մեկ քաղաքացի

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Լեհաստանում ութ մարդ է ձերբակալվել դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նրանք ձերբակալվել են երկրի տարբեր շրջաններում՝ այլ մանրամասներ չհայտնելով, գրում է Current time-ը։

Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարար-համակարգող Տոմաշ Սիեմոնյակը նշել է, որ «վարչապետի նշած հարցերը վերաբերում են ռազմական օբյեկտների և կարևորագույն ենթակառուցվածքների հետախուզմանը, դիվերսիայի համար ռեսուրսների պատրաստմանը և հարձակումների  իրականացմանը»։

Rzeczpospolita-ն էլ հաղորդում է, որ ձերբակալվածներից մեկը 21-ամյա Ուկրաինայի քաղաքացի Դանիլո Հ.-ն է։ Նա կասկածվում է Լեհաստանում և Ռումինիայում հետախուզական գործունեության և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեջ։

Ռումինիայում ձերբակալվել են Ուկրաինայի ևս երկու քաղաքացիներ, որոնք կարող են լինել Լեհաստանում ձերբակալված ուկրաինացու հանցակիցները։ Ռումինական հետախուզության տվյալներով՝ նրանք ծրագրել են հրկիզել Բուխարեստում գտնվող ուկրաինական «Նովայա պոչտա»-ի գրասենյակը. հոկտեմբերի կեսերին նրանք ընկերությանը հանձնել են երկու փաթեթ, որոնցում հեռակառավարվող դետոնատորներով հրկիզող սարքեր են եղել՝ թաքնված ականջակալների և մեքենայի պահեստամասերի մեջ։ Սարքերը վնասազերծվել են նախքան ակտիվանալը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Լեհաստանը ձերբակալում է Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կողմից պատվիրված դիվերսիայի մեջ կասկածվող անձանց: 2025 թվականի օգոստոսին լեհ դատախազները մեղադրանք  էին առաջադրել երեք լեհ և երեք բելառուս քաղաքացիների՝ երկրում դիվերսիա իրականացնելու, հանցավոր խմբավորմանը մասնակցելու, զենքի անօրինական շրջանառության և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Դրանից առաջ էլ լեհական դատարանը Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Ս.-ին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման՝ դիվերսիա կազմակերպելու համար: Նա խոստովանել էր, որ ծրագրել է հրկիզել Վրոցլավի ներկերի գործարանը և համաձայնել էր գործարքի գնալ քննության հետ։ Նրան հավաքագրել էին տելեգրամի միջոցով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի