Հույս ունեմ՝ «Շողակաթ»-ը չի փակվի, կօգտվի նոր հնարավորություններից, որոնք ստեղծել ենք․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ»,- այս մասին ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս օրենքով իմպերատիվ սահմանված երեք սլոթի պարագայում հանրային հեռարձակողը ունի և շարունակում է ունենալ ավելին, քան այդ երեքն է՝ երկուսը հեռուստատեսային տիրույթում, երրորդը՝ ռադիոհեռարձակողների տիրույթում»,- պարզաբանեց նա։

Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ նախարարը հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար նշեց՝ առաջին բանը, որը ՔՊ-ն արել է տեսալսողական մեդիայի տիրույթում թավշյա հեղափոխությունից հետո, «Շողակաթ» հեռուստաալիքի ֆինանսավորման բարձրացումն է եղել:
Բացի այս, Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ «Շողակաթ» հեռուստաալիքը չի փակվի, կօգտվի այն հնարավորություններից, որոնք իրենք արդեն իսկ ստեղծել են:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի փոփոխության մասին օրենքի նախգիծը, որով ՔՊ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։ Օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը ներկայացելով նախագիծը՝ տեղեկացրեց, որ նոր փոփոխություններում հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։ Մինչդեռ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան