Կարո՞ղ է` վաղը, մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի, մտահոգ եմ. Արթուր Խաչատրյան

Լուրեր

11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:30
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հնչեցրած արտահայտությանը, որ պետական ապարատից կրճատվելու է առնվազն 100 հազար մարդ:

«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Որքան էլ անձնական խորը ակնածանք ունենամ Վարազդատ Կարապետյանի նկատմամբ, որևէ կերպ չեմ կարող համաձայնվել այս մոտեցման հետ: Սա կոչվում է ազգային պետության վախճան: Ամեն բան հանել տալ մասնավորին: Մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ, մասնավոր ոստիկանություն (ո՞վ ասաց, որ մասնավորը չի կարող հասարակական կարգն ավելի լավ պաշտպանել, քան պետությունը, կամ էլ մասնավոր խուզարկուներն ավելի վատն են քան պետականները), մասնավոր բանտեր, մասնավոր դատարաններ, մասնավոր բանակ (վարձկաններ միշտ էլ եղել են ու կլինեն), մասնավոր նախարար (ի՞նչ տարբերություն նախարարի աշխատավարձը պետությունն է տալիս, թէ որևէ մասնավոր ընկերություն, ում հետ պետությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել): Բա հետո՞…… Բա պետության դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորեցնե՞նք: (Օ, յուղոտ պատառ: Պատկերացրեք ի՜նչ ջեք փոթ կխփի այն մասնավոր ընկերությունը, ով կշահի նախկին պետական հաշվապահությունն իրականացնելու պայմանագիրը:)

Մասնավոր ընկերությունը մտածում է իր բաժնետերերի հարստության ավելացման մասին: Դա է մասնավոր ընկերության նպատակը ու պետք չի նոր գյուտեր անել: Իսկ հանրային շահի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը: Փոխարեն մտածենք պետությունն ուժեղացնելու մասին, հանրային շահի մասին, մի քանի հոգու համար բիզնես ենք ստեղծում:

100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով: 100.000 պետական ծառայողը 100.000 ընտանիք են պահում: Լավ, վատ, բայց պահում են: Պետությունը չի կարող այսքան հեշտ, գրչի մի հարվածով 100.000 ընտանիքի ճակատագրի հետ խաղալ: Երկրում մասնավոր հատվածի համար բավարար բիզնես չկա: Մասնավոր բիզնեսում աշխատատեղերի պահանջարկը խիստ սահմանափակ է (չեմ խոսում սեզոնային աշխատանքի մասին. օրինակ՝ պահածոների գործարանում սեզոնային բանվոր): 100.000 մարդու մասնավոր հատվածն ինչպե՞ս է կլանելու: Թրեյնինգո՞վ: Լավ էլի, մեծ մարդ եք:

Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ կա փոխադարձ պատասխանատվություն՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների, իսկ քաղաքացիները պետության համար: Պետության առաքելությունը բոլորի մասին հոգ տանելն է, այլ ոչ թե 100.000 հոգուն զոհ տալը մնացածի ենթադրյալ բարեկեցության համար: 100.000 հոգուն փողոց շպրտելու համար շատ խելք պետք չէ, բայց այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելն է, որ իմաստություն պահանջում: Այսպես որ գնանք, կարո՞ղ է վաղը մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի: Մտահոգ եմ…..»,-գրել է նախկին նախարարը: