ԵՄ «Արևելյան գործընկերությանը» կփոխարինի նոր ձևաչափ՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Եվրամիությունը հոկտեմբերի 20-ին մեկնարկում է բարձր մակարդակի գագաթնաժողով՝ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և այլ հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ․ դաշինքը նպատակ ունի նոր առաջընթաց գրանցել այն տարածաշրջանում, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանը վաղուց ի վեր ազդեցություն ունեն։ Օրակարգի գլխավոր թեման Անդրկասպյան տրանսպորտային միջանցքն է, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք՝ 6500 կիլոմետր երկարությամբ զարգացող առևտրային երթուղի, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

Լյուքսեմբուրգում հավաքը «հատկապես կենտրոնացած է Սև ծովով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող, այսպես կոչված, Միջին միջանցքի ստեղծման հարցի վրա», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստրիպրայիսը։

«Ազատության»-ը հասանելի դարձած գագաթնաժողովի նախագծի համաձայն՝ ԵՄ-ն հյուրընկալում է Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի նախարարներին։ Վրաստանը նույնպես հրավիրվել է, սակայն հրաժարվել է մասնակցել։

Գագաթնաժողովի նպատակն է մեկնարկել դիվանագիտական ​​​​գործակցության նոր կանոնավոր ձևաչափ՝ կենտրոնանալով Սև ծովի և ավելի լայն տարածաշրջանի կապի, առևտրի, թվային զարգացման և էներգետիկայի վրա։

«Աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությանն ի պատասխան՝ ԵՄ-ն ակտիվորեն խթանում է միջտարածաշրջանային համագործակցությունը՝ կայունությունը, դիմադրողականությունը և բարգավաճումը խթանելու համար»,- նշվում է փաստաթղթում, որտեղ ասվում է, որ առևտրային ուղիների դիվերսիֆիկացումը «կստեղծի տնտեսական հնարավորություններ» և «վերջիվերջո կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»։

Ստիպրայիսը նշում է, որ հանդիպումը կփորձի հիմնվել նախորդ գագաթնաժողովների վրա և կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես լավագույնս օգտագործել Global Gateway-ի միջոցով հավաքագրված միջոցները, որը ԵՄ ենթակառուցվածքային գործընկերության ծրագիր է, որը մեկնարկել է 2021 թվականին և որը համարվում է Չինաստանի համաշխարհային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (BRI) այլընտրանք։

«Փողը կա։ Մեզ անհրաժեշտ են որոշ քաղաքական որոշումներ և համաձայնություններ այն մասին, թե ինչպես շարունակել, քանի որ մենք խոսում ենք մի քանի սահմաններ հատելու մասին, և դրանք այն երկրներն են, որոնք նախորդ 30 տարիների ընթացքում շատ կենտրոնացած էին իրենց ինքնիշխանությունը հաստատելու վրա»,- ասել է նա։

Ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի ժամանակ, որը մեծ արձագանք էր գտել, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հանդիպել էին տարածաշրջանի հինգ նախագահների հետ և հայտարարել «Գլոբալ դարպաս»-ում լրացուցիչ 12 միլիարդ եվրոյի (14 միլիարդ դոլար) ներդրման մասին՝ թվային և ենթակառուցվածքային զարգացման նոր նախագիծ մեկնարկելու համար։ Այդ ընդհանուր գումարից 3 միլիարդ եվրո (3,5 միլիարդ դոլար) նախատեսված է Միջին միջանցքի համար, որը լրացնում է 2024 թվականին խոստացված նախկինում 10 միլիարդ եվրոյի (11.6 միլիարդ դոլար) գումարը։

Կենտրոնական Ասիայի կառավարությունները, մասնավորապես, Ղազախստանը, Միջին միջանցքի ամենամեծ կողմնակիցներից են և առևտրային ուղին և Բրյուսելի հետ ավելի խորը կապերը համարում են անհրաժեշտ քայլեր՝ իրենց տնտեսությունները դիվերսիֆիկացնելու և Չինաստանից ու Ռուսաստանից քաղաքական կախվածությունը նվազեցնելու համար։

ԵՄ-ն՝ 27 երկրների միասնական շուկան, տարածաշրջանի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է, սակայն հարցեր են մնում այն ​​մասին, թե որքան մեծ խաղացող կարող է լինել Բրյուսելը Կենտրոնական Ասիայում։ Լյուքսեմբուրգում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներին մասնակցող ԵՄ պաշտոնյաները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Բրյուսելում տարածաշրջանային նոր ձևաչափը «բավականին նշանակալից» են համարում։

ԵՄ պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ գագաթնաժողովը կարող է լինել «Արևելյան գործընկերության փոխարինման» սկիզբը, որը դաշինքի նախորդ նախաձեռնությունն էր՝ իր արևելյան սահմաններին գտնվող երկրների հետ համագործակցելու համար։

Սակայն Բրյուսելը պետք է հաղթահարի Պեկինի և Մոսկվայի տասնամյակների արմատացած ազդեցությունը, եթե ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Չնայած Ուկրաինա ներխուժմանը՝ Ռուսաստանը դեռևս կարևոր քաղաքական խաղացող է, իսկ Չինաստանը դարձել է առաջատար առևտրային գործընկեր և խոշորագույն օտարերկրյա ներդրող։

Կենտրոնական Ասիայում Չինաստանի հետ երկկողմ առևտուրը, որը տարածաշրջանի ամենամեծ անհատական ​​առևտրային գործընկերն է, վերջին տարիներին կայուն աճ է գրանցել՝ 2024 թվականին հասնելով ռեկորդային 94.8 միլիարդ դոլարի։

Կենտրոնական Ասիայից այն կողմ էլ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջին տարիներին ավելի է մոտեցել Ռուսաստանին և վատթարացրել է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի