Գնում ենք անցակետերը փակելու․ բեռնատարների վարորդներն անհնազանդության ակցիաների են պատրաստվում

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

Կառավարություն շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրած բեռնափոխադրողների վարորդներին ո՛չ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ո՛չ էլ կառավարությունից չեն ընդունել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից Ռազմիկ Գեորգիզյան։

Նա նշեց, որ միայն կառավարության նամակների բաժնից են իրենց մոտեցել և վերցրել Մհեր Գրիգորյանին ուղղված նամակը։
Մեր զրուցակցի խոսքով՝ վարորդներն ու լոգիստիկ կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունից այնուհետև շարժվել են դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն նույն պահանջով, որպեսզի ՌԴ-ում 90 օր գտնվելու սահմանափակումը չտարածվի իրենց վրա։ Վարորդի փոխանցմամբ իրենց Ռուսաստանի դեսպանատամը ևս չեն ընդունել։

ՌԴ-ից ՀՀ բեռնափոխադրում իրականացնող վարորդը նաև հայտարարեց, որ պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել։
«Մենք արդեն սկում ենք մեր անհնազանդության ակցիաներն անել։ Աշտարակի ճանապարհին ենք, գնում ենք բեռնատարներով Բագրատաշենի, Գոգավանի անցակետերը փակելու, չենք թողնելու ոչ մի բեռնատար ո՛չ մտնի, ո՛չ դուրս գա»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր առավոտյան բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա սահմանափակումը հանելու վերաբերյալ: Խնդիրը լուծելու պահանջով ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր նախկին 180 օրվա փոխարեն։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Բեռնափոխադրողների վարորդները նաև պահանջում են, որպեսզի ՌԴ նոր միգրացիոն փոփոխությունը Հայաստանին չվերաբերի։

Հավելենք, որ նախորդ շաբաթ վարորդները ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել էր նրանց հետ և ասել, որ զբաղվում են այս խնդրով: Նախարարը, սակայն, ժամկետներ չէր նշել, թե երբ կարող է խնդիրը լուծվել։ Նախորդ շաբաթ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները նաև նամակ-դիմում էին փոխանցել կառավարություն, սակայն, մինչև այս նրանց գործադիրից չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան