Նամակ ենք գրել Մհեր Գրիգորյանին, թող մեր խնդիրը լուծեն. բեռնափոխադրող վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի 90-օրվա սահմանափակումը հանելու վերաբերյալ:

Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են նամակ փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որպեսզի նաև առաջիկայում ԵՏՄ նիստում բարձրաձայնի իրենց խնդիրը։

«ՌԴ մեկնելու և այնտեղ մնալու իմ 90 օրն արդեն սպառվել է։ Եթե գնամ իմ մուտքը կարող է 3-5 տարի արգելվել։ Այս խնդիրը բոլոր բեռնափոխադրողներին է սպասվում, հիմա որ վարորդը գալիս է Հայաստան, այլևս չի կարողանում հետ գնալ։ Բեռ էլ չենք կարա բերել անտեղից, մեր հարցին պիտի լուծում տրվի»,-ասաց բեռնափոխադրում իրականացնող վարորդը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր նախկին 180 օրվա փոխարեն։

Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Բողոքի ակցիա իրականացնող վարորդները պահանջում են, որպեսզի ՌԴ նոր միգրացիոն փոփոխությունը Հայաստանին չվերաբերի։

Նշենք, որ նախորդ շաբաթ վարորդները ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել էր նրանց հետ և ասել, որ զբաղվում են այս խնդրով: Նախարարը, սակայն, ժամկետներ չէր նշել, թե երբ կարող է խնդիրը լուծվել։ Նախորդ շաբաթ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները նաև նամակ- դիմում էին փոխանցել կառավարություն, սակայն, մինչև այս նրանց գործադիրից չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։