Գերմանիան հետ կկանչի իր դեսպանին Վրաստանից․ Բեռլինի գնահատմամբ՝ ատելություն է տարածվում ԵՄ-ի և անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գերմանիան որոշում է ընդունել հետ կանչել Վրաստանում իր դեսպան Պետեր Ֆիշերին, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։

Բեռլինի գնահատմամբ՝ Վրաստանի ղեկավարությունը «արդեն մի քանի ամիս է, ինչ ատելություն է տարածում ԵՄ-ի և անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ»։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆիշերը հետ է կանչվում խորհրդակցությունների և «հետագա քայլերը քննարկելու» համար։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու է Վրաստանում ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները մեղադրել էին Ֆիշերին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ կառավարության քաղաքական գծի վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների դեմ դատավարություններին մասնակցելու համար։ Այդ ժամանակ դեսպանին հրավիրել էին Վրաստանի ԱԳՆ։

ԵՄ-Վրաստան հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում լրջորեն վատթարացել են այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, որը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։

«Վրացական երազանքը» փաստացի սառեցրել է երկրի Սահմանադրությամբ ամրագրված՝ ԵՄ-ին միտված եվրոպական ինտեգրման կուրսը, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։