Նիկոլա Սարկոզին պատիժը կկրի մենախցում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կսկսի կրել իր հինգ տարվա ազատազրկման ձևով պատիժը Փարիզի «Լա Սանտե» բանտում։ Այսպիսի որոշում է սեպտեմբերի 25-ին կայացրել է Փարիզի դատարանը՝ կապված 2007 թվականին նրա ընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի հետ, որը, ըստ մեղադրանքի, իրականացվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի միջոցներով։ Ազատազրկմանը զուգահեռ դատարանը Սարկոզիին նշանակել է նաև 100 հազար եվրո տուգանք։

Ինչպես փոխանցում է BFMTV-ն՝ հղում անելով անանուն աղբյուրների, նախկին նախագահին տեղավորելու են մենախցում։ Լրատվամիջոցների գնահատմամբ՝ նրան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն խոցելի կալանավորների համար նախատեսված հատուկ բաժին՝ այսպես կոչված VIP թև։ Այս որոշումը պայմանավորված է 70-ամյա քաղաքական գործչի կարգավիճակով և տարիքով։

Գործի քննությունն սկսվել էր 2012 թվականին՝ Mediapart պարբերականի հրապարակումից հետո, որտեղ ներկայացված փաստաթղթերը վկայում էին Լիբիայի կողմից Սարկոզիի քարոզարշավին 50 մլն եվրոյի փոխանցման մասին։ Ֆրանսալիբանանցի գործարար Զիադ Տակիէդինը պնդում էր, որ 2006–2007 թվականներին անձամբ է կանխիկ գումարներ տեղափոխել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն և հանձնել պաշտոնյաներին, իսկ մի մասն էլ՝ անձամբ Սարկոզիին։ 2018 թվականին նախկին նախագահին առաջադրվեցին կոռուպցիայի և ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներ, սակայն 2020-ին Տակիէդինը հրաժարվեց իր ցուցմունքներից։

Նիկոլա Սարկոզին չի ընդունել մեղադրանքները և դատավճիռը որակել է «Ֆրանսիայի նվաստացում»։ Նա բողոքարկել է որոշումը, սակայն նոր դատավարությունը կսկսվի ոչ շուտ, քան վեց ամիս անց։ Նրա որդին՝ Լուին, կոչ է արել համախոհներին բողոքի հավաք կազմակերպել այն օրը, երբ Սարկոզին կկալանավորվի։