Վաղարշապատի ավագանու ընտրությունների մասնակից ուժերի ընտրացուցակները հասանելի են ԿԸՀ կայքում
Հասարակություն
18.10.2025 | 14:53
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից 8 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները հասանելի են ԿԸՀ կայքում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԸՀ նիստում վիճակահանությամբ բաշխվել են Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները:
Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։