Մեհրիբան Ալիևան դուստրերի և հարսի հետ հանդիպել է Հռոմի պապին

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հոկտեմբերի 17-ին Վատիկան պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Հռոմի պապի Լևոն XIV-ի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել են նաև Մեհրիբան Ալիևայի դուստրերը՝ Արզու և Լեյլա Ալիևաները, ինչպես նաև որդու կինը՝ Ալյոնա Ալիևան։

Շնորհակալություն հայտնելով Հռոմի պապ Լևոն XIV-ի կողմից ընդունելության համար՝ Մեհրիբան Ալիևան ընդգծել է, որ վերջին տարիներին Վատիկանի և Ադրբեջանի հարաբերություններն ու երկկողմ կապերը զգալիորեն զարգացել են։ Նա նշել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը վերջին տարիներին լայնածավալ աշխատանք է կատարել Սուրբ Աթոռի հետ՝ ինչպես վերականգնողական աշխատանքների, այնպես էլ գիտական ​​հետազոտությունների և մշակութային փոխանակումների ոլորտներում։ Նա նաև ասել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի ու Վատիկանի միջև կնքված համաձայնագրերի հիման վրա որոշ նախագծերի հաջող ավարտից հետո սկսվել է նաև այլ նախագծերի իրականացումը։

Հանդիպմանը տեղեկություն է փոխանցվել Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու գործունեության, ինչպես նաև երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման համար իրականացվող նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական կողմի`Հռոմի պապը նշել է, որ հարաբերությունները զգալիորեն զարգացել են Մեհրիբան Ալիևայի կողմից մի քանի տարի առաջ առաջ քաշված նախաձեռնությունների շնորհիվ։ Լևոն XIV-ն ասել է, թե «այդ համագործակցությունը մեծ խթան է հաղորդել միջկրոնական և միջքաղաքակրթական երկխոսությանը, և որ Ադրբեջանն այս առումով առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում»։

Մեհրիբան Ալիևան Հռոմի պապին հրավիրել է այցելել Ադրբեջան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի