Թուրքիան ռազմական տեխնիկա կմատակարարի Սիրիային` սահմանի երկայնքով քրդական ուժերին թիրախավորելու համար

Լուրեր

20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
20.12.2025 | 14:55
«Չեկիստի օրվա» առթիվ ԱԱԾ-ի դիմաց լյուստրացիայի պահանջով ակցիայի կազմակերպչին բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 14:23
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Բիլ Քլինթոնին վարկաբեկող Էփշտեյնի ֆայլերը
20.12.2025 | 14:03
Էնթոնի Ջոշուան նոկաուտի է ենթարկել Ջեյք Փոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 13:48
Կենտրոնում փոշու պարունակությունը ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
20.12.2025 | 13:25
2025-ին ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվը վարչության գործունեության պատմության մեջ եղել է աննախադեպ. ՊԵԿ
20.12.2025 | 12:59
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը
20.12.2025 | 12:40
Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները կալանավայրից հայտարարություն են տարածել
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է Սիրիային մատակարարել ռազմական տեխնիկայի լայն տեսականի՝ համաձայնագրի շրջանակում, որը թույլ կտա Անկարային թիրախավորել Սիրիայի սահմանի երկայնքով գործող YPG խմբավորումը, որը գործում է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի՝ SDF-ի հովանու ներքո։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաներին, գրում է Turkiye today-ը։

Նշվում է, որ նախատեսված մատակարարումները կներառեն զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք, ինչպես սպասվում է, կմատակարարվեն առաջիկա շաբաթներին։ Սարքավորումները կտեղակայվեն Սիրիայի հյուսիսում՝ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը Իսրայելի հետ երկրի հարավ-արևմուտքում։

Սիրիայի հյուսիսային և արևելյան մասի մեծ մասը վերահսկող SDF-ը գերիշխող դիրք ունի YPG-ի կողմից, որը Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղն է և Թուրքիայի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Անկարայի կողմից նախատեսված զենքի մատակարարումները, ըստ տեղեկությունների, նախատեսված են Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային աջակցելու համար, որը «Ալ-Քաիդա»-ի նախկին հրամանատարն էր և անցյալ տարվա վերջին գլխավորել էր Բաշար ալ-Ասադին տապալած ապստամբությունը: Շարաան, որն այժմ ղեկավարում է անցումային վարչակազմը, ձգտում է միավորել երկիրը և վերականգնել դրա ինստիտուտները։

Ռազմական մատակարարումները, ենթադրաբար, կօգնեն Շարաային վերականգնել Սիրիայի զինված ուժերը՝ այն բանից հետո, երբ երկրի ռազմական ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել էր Իսրայելի ավիահարվածների հետևանքով՝ Ասադի տապալումից անմիջապես հետո։

Մարտի 10-ին Սիրիայի նախագահը հայտարարել էր SDF-ը պետական ​​ինստիտուտներին ինտեգրելու համաձայնագրի մասին՝ ընդգծելով երկրի տարածքային ամբողջականությունը և մերժելով անջատողականությունը։

Հինգշաբթի Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Սիրիայի միասնությանն ու ինքնիշխանությանը, իսկ  պաշտպանության նախարարությունն ընդգծել է SDF-ի ինտեգրման կարևորությունը սիրիական բանակում՝ որպես երկրի կայունացման ջանքերի մաս։ Անկարայում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքն ասել է, որ Սիրիայի կառավարությունը «շարունակում է իր բոլոր ինստիտուտների և մարմինների վերակառուցման, ինչպես նաև երկրում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ իր եռանդուն ջանքերը»։

«Այս համատեքստում մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ բարելավելու Սիրիայի պաշտպանության նախարարության հետ համակարգումն ու համագործակցությունը՝ Սիրիայի անվտանգության կարողությունները ամրապնդելու և տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար՝ այն ահաբեկչությունից մաքրելու միջոցով»,- ասել է Աքթյուրքը։

Նա նշել է, որ Սիրիայի կայունության և անվտանգության նպատակով շարունակում են հավատարիմ մնալ մեկ պետության և մեկ բանակի սկզբունքին աջակցելուն՝ հավելելով, որ SDF-ի ինտեգրումը սիրիական բանակում մնում է «կարևորագույն առաջնահերթություն»։

Աղբյուրները նաև հայտնել են, որ Թուրքիան շարունակում է սերտ համակարգումը սիրիացի գործընկերների հետ և «ուշադիր հետևում է գործընթացին»՝ որպես կայուն անվտանգությունը վերականգնելու և իր հարավային սահմանի երկայնքով ահաբեկչական սպառնալիքների վերստին ի հայտ գալը կանխելու ավելի լայն ջանքերի մաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի