Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Վինսենթ Ռոշին

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նրա գործունեությունն ու փորձն օրինակելի է երիտասարդ սերնդի համար:

Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ:

Զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու, արդյունավետ գործունեություն ծավալելու և մարտահրավերները հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում:

Այդ առումով, վարչապետն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վինսենթ Ռոշը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել իր աջակցությունը ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ: