«Վերջը եկել ա»․ Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստման գործով գաղտնալսումն ու հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

«Վերջը եկել ա էլի, վերջը»,- գաղտնալսված այս ձայնագրությունը սոցցանցերում հրապարակել են «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները։ նրանց պնդմամբ՝ հնչող ձայնը գործարար Ստեփան Սամվելյանինն է։ Նրան վերագրվում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և նրա նախկին կուսակից, այս պահին ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի սպանության նախապատրաստությունը։

Քննչական կոմիտեն երկու ամիս առաջ էր հաղորդագրություն տարածել՝ գրելով, որ Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ: 

Ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության՝ Ստեփան Սամվելյանը, չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք. «Արամ Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը։ Այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում»։

Սարգսյանի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը, մատնանշելով գաղտնալսված հեռախոսազրույցներին այլ անձանց մասնակցության փաստը, նշում է՝ մեղադրյալի աթոռին միայն Սամվելյանը չպետք է լիներ։

Եվ մինչ Սարգսյանի թիմը գաղտնալսումներ է հրապարակում, Ստեփան Սամվելյանի պաշտպանը ոչ միայն հայտարարում է մեղադրանքի շինծու լինելու մասին, այլև ահազանգում պաշտպանյալի իրավունքների ոտնահարման և նրա առողջական ծանր վիճակի մասին։ Ամբաստանյալը տևական ժամանակ է՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» է, ՄԻՊ ահազանգով այս ընթացքում տեղափոխվել է նաև քաղաքացիական հիվանդանոց։

Դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած դատական նիստին էր փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատարանին ներկայացրել Սամվելյանի առողջական խնդիրների մասին։

Փոստանջյանը սոցիալական ցանցերում գրեթե ամենօրյա ռեժիմով ահազանգում է իր պաշտպանյալի՝ օր օրի վատթարացող առողջական վիճակի մասին, զուգահեռ անդրադառնալով Սամվելյանին առաջադրված մեղադրանքին։ Ըստ փաստաբանի՝ նրա առողջական վիճակը թույլ չէր տա նման արարք կատարել։

Փոստանջյանն իր հերթին հրապարակել է Սամվելյանի տան քննչական գործողությունների, ինչպես նաև մյուս կողմի ցուցմունքների տեսագրությունները։ Ըստ նրա՝ նախաքննական մարմինը խուզարկությունն անօրինական է կատարել, ավելին, կասկածի տակ է դնում մահճակալի տակից նռնակ հայտնաբերելու փաստը։  

Ի վերջո, արդյո՞ք ճանաչում էին միմյանց Արամ Սարգսյանը և Ստեփան Սամվելյանը, ինչո՞ւ պետք է ենթադրյալ հանցանքը կատարվեր, թշնամություն կա՞ր նրանց միջև.  լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Սամվելյանը Սարգսյանին իր բիզնեսից մասնաբաժին խլելու մեջ է մեղադրում, Սարգսյանի կողմը, սակայն, հերքում է։

Աղմկահարույց այս գործն արդեն դատարանում է՝ նախնական լսումների փուլում։ Դատաքննության ավարտին, եթե դատարանը վճռի, որ Սամվելյանն իսկապես ցանկացել է սպանել Սարգսյանին և նախապատրաստական աշխատանքներ է կատարել, ապա նրան սպառնում է ազատազրկում։ Թե ինչ չափով, այս պահին հստակ չէ․ կարող է մեղմացուցիչ հանգամանք դիտվել Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան