Պուտինը կհանդիպի Սիրիայի նախագահին․ Կրեմլը հայտնել է բանակցությունների օրակարգը

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին Մոսկվա կմեկնի։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

Սա ալ-Շարաայի առաջին այցն է Ռուսաստան՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից և Ռուսաստան նրա փախուստից հետո։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Ռուսաստանի և Սիրիայի միջև առևտրային, հումանիտար և քաղաքական կապերը։Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը իր պաշտոնական տելեգրամ ալիքում, փոխանցում է Lenta-ն։

«Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-սիրիական կապերի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարները մտադիր են քննարկել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Reuters-ը, հղում անելով սիրիական աղբյուրին, հաղորդում է, որ ալ-Շարաան մտադիր է բանակցություններ վարել Տարտուսում գտնվող ռուսական ռազմածովային բազայի և Խմեյմիմի ավիաբազայի ապագայի վերաբերյալ։ Աղբյուրը նաև հավելել է, որ այցի ընթացքում Սիրիայի ղեկավարը պաշտոնապես կդիմի Ասադի արտահանձնման հարցով՝ սիրիացիների դեմ հնարավոր հանցագործությունների գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի