Թրամփը կրկին հայտարարել է Պուտինից հիասթափության մասին՝ ասելով, թե Ռուսաստանի տնտեսությունը կարող է «հանկարծակի փլուզվել»

Լուրեր

08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է՝ հիասթափված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լսեք, ես շատ հիասթափված եմ, քանի որ Վլադիմիրի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք և, հավանաբար, հիմա էլ դրանք մնում են այդպիսին։ Նա պետք է կարգավորի այս պատերազմը։ Գիտեք՝ հենց հիմա Ռուսաստանում մարդիկ երկար հերթեր են կանգնում բենզինի համար։ Նրա տնտեսությունը կարող է հանկարծակի փլուզվել»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ «չգիտի», թե ինչու է իր ռուս գործընկերը շարունակում պատերազմը, որը «շատ բացասական ազդեցություն» է ունեցել իր վրա․ «Նա չորս տարի է, ինչ պատերազմ է մղում, որը պետք է ավարտվեր մեկ շաբաթում: Նա կորցրել է 1,5 միլիոն զինվոր»:

Թրամփը կարծում է, որ հակամարտության շարունակությունը Պուտինին ներկայացնում է «շատ վատ լույսի ներքո»:

«Նա կարող էր դրան վերջ դնել։ Կարող էր այն արագ ավարտել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հիշատակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որը Վաշինգտոն կժամանի հոկտեմբերի 17-ին:

«Ես գիտեմ, թե ինչ է նա ասելու: Նա զենք է ուզում: Նա կցանկանար ունենալ Tomahawk: Բոլորն են ուզում: Մենք շատ ու շատ Tomahawk-եր ունենք: Չե՞ք ուզում Tomahawk-եր Արգենտինայում»,- կատակել է Թրամփը՝ դիմելով Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույցներ են ունեցել հոկտեմբերի 11-ին և 12-ին։ Զելենսկին հաղորդել է զրույցների մասին՝ երկու հանդիպումներն էլ անվանելով «շատ արդյունավետ»։ Axios-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ի զրույցի ժամանակ բարձրացվել է Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարման թեման։

«Մենք տեսնում և լսում ենք. Ռուսաստանը վախենում է, որ ամերիկացիները կարող են մեզ Tomahawk-եր տրամադրել։ Սա ազդանշան է, որ այս տեսակի ճնշումը կարող է նպաստել խաղաղությանը»,- ասել էր Զելենսկին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Զելենսկին 1250-2500 կմ հեռահարությամբ այդ թևավոր հրթիռների մատակարարումը Թրամփից խնդրել է դեռևս սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած փակ հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե Ուկրաինայի զինված ուժերը ստանան այդ հրթիռները, դրանք կօգտագործեն միայն ռազմական թիրախների դեմ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ Թրամփի որոշումը՝ Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել, կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի «հարաբերությունների փլուզման»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի