«Սևան» ազգային պարկ»-ում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության կենցաղային աղբ, որը հանգեցրել է 0,81 հա հողի աղբոտման․ ԲԸՏՄ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։

Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։

Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81 հա հողի աղբոտման։

Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։