ՀԱՄԱՍ-ն Իսրայելին ևս չորս պատանդի մարմին է փոխանցել

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել ևս չորս պատանդի մարմին, հայտնել է իսրայելական բանակը, գրում է Current time-ը։

Մարմինները տեղափոխվել են Իսրայելի Դատաբժշկության ազգային ինստիտուտ, որտեղ մասնագետները կհաստատեն մարմինների ինքնությունը։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ կսահմանափակեն մարդասիրական օգնության մատակարարումները և կփակեն Ռաֆահ սահմանային անցակետը Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև, եթե ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության պայմանները չկատարվեն։ Ավելի ուշ այս որոշումը չեղարկվել է, հաղորդում է The Times of Israel-ը։

Հոկտեմբերի 13-ի երեկոյան ՀԱՄԱՍ-ը փոխանցել էր չորս պատանդի մարմին։ Նրանցից երեքի՝ Թամիր Նիմրոդիի, Ուրիել Բարուչի և Էյթան Լևիի ինքնությունը հաստատվել է։ 20 պատանդների մարմիններ մնում են Գազայում։ ՀԱՄԱՍ-ը խոստանում է հոկտեմբերի 15-ին հանձնել ևս չորս պատանդի մարմին։

Պատանդների դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի պաղեստինցի 250 ցմահ բանտարկյալների, ինչպես նաև հարձակումից հետո Գազայի բանտարկված 1700 բնակիչների։

Նախօրեին էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ՀԱՄԱՍ-ը վերադարձնի բոլոր զոհված իսրայելցի պատանդների մարմինները՝ հայտարարելով, որ սկսվում է Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլը։

«Բոլոր 20 (ողջ) պատանդները վերադարձվել են և իրենց լավ են զգում, որքանով կարելի է ակնկալել։ Մեծ բեռն ընկել է ուսերից, բայց աշխատանքը դեռ ավարտված չէ։ Մահացածները չեն վերադարձվել խոստացվածի պես։ Խաղաղության ծրագրի 2-րդ փուլը սկսվում է հիմա»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցի էջում։

Անցյալ շաբաթվա վերջին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության համաձայնագրի առաջին փուլի շուրջ, որը, պատանդների ազատ արձակումից բացի, նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, մարդասիրական օգնության վերսկսում և իսրայելական զորքերի դուրսբերում մինչև համաձայնեցված գիծ: Ynet-ի տվյալներով՝ Իսրայելը կշարունակի վերահսկել Գազայի 53%-ը, ինչը մոտավորապես 4%-ով պակաս է ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրից: Այն նաև նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և նրա անդամների հեռացում Գազայում իշխանությունից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի