Թեժ խորհրդակցություն՝ ՆԳ նախարարությունում. Արփինե Սարգսյանը զգուշացրել է

Լուրեր

25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարությունում երեկ խորհրդակցություն է անցկացվել, որն անցել է բավականին թեժ մթնոլորտում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանապետ Արամ Ղազարյանը, նրա տեղակալները և բոլոր բաժինների պետերը։ Խորհրդակցությունը տևել է մի քանի ժամ։ Արփինե Սարգսյանը բավական կտրուկ է խոսել ենթակաների հետ՝ ընդգծելով, որ նախարարությունը ոստիկանության համար անում է առավելագույնը, մինչդեռ հանցագործությունների կանխարգելման գործում տեսանելի արդյունքներ դեռ չկան։ Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունն արագ բացահայտում է դեպքերը, բայց հանցագործությունների կանխումը շարունակում է մնալ ամենաթույլ օղակը։ Արփինե Սարգսյանը նաև զգուշացրել է՝ եթե նույն պատկերը շարունակվի, լուրջ փոփոխություններ կլինեն։

Factor TV-ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց խորհրդակցության անցկացման մասին տեղեկությունը։

«Ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հետ կապված տարբեր հարցեր»,- ասաց խոսնակը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Այսպիսով, եթե հանցագործությունների կանխարգելման գործում տեսանելի և դրական արդյունքներ չարձանագրվեն, հնարավոր է՝ ՆԳՆ ոստիկանությունում պաշտոնանկություններ տեղի ունենան։

Նշենք նաև, որ ոստիկանապետ Արամ Ղազարյանը այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա հունիսի 3-ին, երբ առանց հստակ հիմնավորման և պարզաբանման աշխատանքից ազատվեց Արամ Հովհաննիսյանը։

Վերջին շրջանում սպանությունների մի շարք հնչեղ դեպքեր են արձանագրվել։ Մերձավանում Փարաքարի համայնքապետի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, որ կարվեն անհրաժեշտ հետևություններ, երբ մանրամասն վերլուծվի, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։

Մերձավանի սպանությունից հետո աշխատանքից ազատվեցին մի շարք պաշտոյաներ. Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետը, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը և մարզի դատախազը:

Արփի Հակոբյան