Բաքուն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» քարտեզ է պատրաստել
Քաղաքականություն
14.10.2025 | 20:33
«Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միավորումը պատրաստել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը` հիմնված բարձրորակ արբանյակային լուսանկարների վրա: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Քարտեզը նաև պատկերում է Արաքսի միջանցքը, որն Ադրբեջանն իրականացնում է Իրանի հետ։ Քարտեզագրական աշխատանքը հասանելի է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով։
Ներկայացված քարտեզի լուսանկարում ՀՀ բնակավայրերն ադրբեջաներենով՝ ոչ հայկական անուններով են ներկայացված։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի