Վրաստանի իշխանությունները կրկին խստացնում են հանրահավաքների անցկացման կանոնները

Լուրեր

21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զանգվածային բողոքի ակցիաները սահմանափակող հերթական փոփոխություններն է պատրաստել։ Նոր օրինագծի համաձայն՝ հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա քրեորեն պատժելի և կարող է հանգեցնել մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման։

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան հայտարարել է, որ փաստաթուղթը սահմանում է՝ դեմքը ծածկած հանրահավաքին մասնակցելը, արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր օգտագործելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույցներ տեղադրելը կպատժվի մինչև 15 օր վարչական կալանքով, կազմակերպիչների համար՝ մինչև 20 օր; զենքի, հրավառ նյութերի  կամ «նմանատիպ առարկաների» պահպանումը բողոքի ակցիայի ժամանակ՝ մինչև 60 օր ազատազրկում; ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիան դադարեցնելու հրամանը չկատարելը նույնպես մինչև 60 օր ազատազրկում։

Այս տեսակի կրկնակի հանցագործությունները կհանգեցնեն քրեական պատասխանատվության՝ մինչև մեկ տարի ժամկետով, իսկ կրկնակի հանցագործության դեպքում՝ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման։

Ավելին, առաջարկվում է Քրեական օրենսգրքում ավելացնել նոր հոդված. «Կրկնակի կամ համակարգված վիրավորանք կամ  ոստիկանին անհնազանդություն» հոդվածը կարող է պատժվել մինչև մեկ տարի ազատազրկմամբ, իսկ կրկնակի հանցագործության համար՝ մինչև երկու տարի ժամկետով։ Կիրցխալիան պարզաբանել է, որ նման դեպքերում «այլընտրանքային պատիժներ չեն կիրառվի»։

Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 320 օր՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ և ձերբակալված ցուցարարների ազատ արձակում: Ցույցերը սկսվել են անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից մինչև 2028 թվականը եվրաինտեգրացիան կասեցնելու մասին հայտարարությունից հետո:

«Վրացական երազանք»-ն ավելի վաղ մի քանի անգամ խստացրել է բողոքի ցույցերը կարգավորող օրենսդրությունը. սահմանափակումներ են մտցվել լազերների և հրավառության միջոցների օգտագործման համար, արգելվել է դեմքը ծածկող միջոցներ կրելը, ինչպես նաև երկարացվել են ճանապարհները փակելու համար տուգանքներն ու վարչական կալանքի ժամկետները։

Հոկտեմբերի 6-ին  Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ ամեն օր խորհրդարանի շենքի մոտ Ռուսթավելի պողոտան փակող ցուցարարները «պատասխան կստանան» իշխանություններից։

Սա իշխանությունների արձագանքն է ընդդիմության հանրահավաքին, որի որոշ մասնակիցներ հոկտեմբերի 4-ին փորձել են մտնել նախագահական պալատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի