Ինչպիսին պետք է լինի «կատարյալ ֆուտբոլիստը»․ Մխիթարյանը համադրել է ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականին։ Հարցազրույցից բացի, նա կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները․ գրում է armsport-ը։

Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կիսվել է իր մտքերով, թե ինչպես պետք է կազմված լինի ֆուտբոլի գերաստղը՝ յուրաքանչյուր հատկանիշի համար ընտրելով աշխարհի լավագույններից մեկին։

Կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը և Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը։ Ինչ վերաբերում է ֆիզիկական տվյալներին և հարվածին, Մխիթարյանն այստեղ առանձնացնում է Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և նրա անզուգական հարվածը, իսկ երկար փոխանցումների վարպետը, անշուշտ, պետք է լինի Դևիդ Բեքհեմը։

Գնդակի խլման հարցում կատարյալը կլիներ Կլոդ Մակելելեն, իսկ վարպետության բարձրագույն դրսևորման համար նա նշել է Կակային, թեև որոշակիորեն տատանվելով։ Եվ վերջապես, կատարյալ ֆուտբոլիստի ղեկավարական հատկանիշները պետք է լինեն անզիջում առաջնորդ Ջոն Թերիի մակարդակի վրա։