Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը փոխվել է․ նա հայտնել է ՔՊ-ից դուրս գալու մասին 

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթի նախկին թաղապետ, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է։ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ նրա նկատմամաբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները:

Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ որոշել է դուրս գալ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մկրտչյանը, սակայն, չի նշել, թե որն է նման որոշման պատճառը։

Նշենք, որ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 14-ին, հետո խափանման միջոցը փոփոխվել էր տնային կալանքի։ Մկրտչյանը ձերբակալվել էր Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար:

Ռազմիկ Մկրտչյանը ևս այդ խորհրդի կազմում էր։ Factor.am-ը գրել էր, որ Տիգրան Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը և առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին:

Ձերբալակվելուց օրեր առաջ էլ Մկրտչյանը ֆեյսբուքում գրել էր, որ թողնում է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ պատճառաբանելով, թե որոշումն անձնական խնդիրներով է պայմանավորված:

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ վարչական շրջանը ղեկավարում էր 2018 թվականից:

 

Արփի Հակոբյան