Եգիպտոսում մեկնարկում է Խաղաղության գագաթնաժողովը. Թրամփը ողջունել է Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.10.2025 | 20:19
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկում է Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։
Միջոցառումը նախագահելու են Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, մասնակցում են 20 երկրների ղեկավարներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի