Մակրոնն ու Էրդողանը Եգիպտոսում հանդիպում են անցկացրել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Շարմ էլ Շեյխի Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը։

Էրդողանը հայտնել է իր հանձնառությունը՝ ամրապնդելու Թուրքիայի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է հրադադարի շարունակականության և Գազայում վերակառուցման ջանքերի ապահովման կարևորությունը և նշել, որ Թուրքիան շարունակում է անխափան մարդասիրական օգնությունը՝ տարածաշրջանում հումանիտար ողբերգությունը դադարեցնելու համար։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է երկու պետությունների լուծման կարևորությունը երկարատև խաղաղություն հաստատելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի