Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկվի, այլ՝ ավելացվեն ՀՀ-ին նպաստավոր կետեր․ Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հերքել է այն լուրերը, թե ինքը մտադիր է միանալ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» ընդդիմադիր շարժմանը․ «Իմ կողմից Սամվել Կարապետյանի թիմին միանալու քննարկում չկա, ենթադրում եմ՝ որտեղից են այդ շշուկները, երբ ես ելույթ եմ ունեցել ի պաշտպանություն նրա հավաքի ժամանակ»։

Աննա Գրիգորյանը չի հերքում, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի ուժի ընտրազանգվածը կարող է համընկնել․ «Մեր և Սամվել Կարապետյանի ուժի ընտրողների բազան կարող է համընկնել․ նորմալ է, եթե որոշակի ընտրազանգված գնա այդ ուղղությամբ։ Մեր շահից է բխում, որ առողջ ընդդիմադիր ուժերը շատ ձայներ ստանան, և իշխանության տապալման գործընթացով հնարավոր է մեկտեղում լինի»։

Աննա Գրիգորյանը, սակայն, պնդում է, որ «Ընդդիմադիր դաշտում ամենաբարձրը Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն է, իսկ «Մեր ձևովը» դեռ քաղաքական ուժ դառնալու հարց ունի, դեռևս պետք է վարչապետի թեկնածուին ներկայացնի և այլն»։ Միաժամանակ, Աննա Գրիգորյանն ընդունեց, որ իրենց ուժի համակիրների մի մաս հիասթափություն ունի և կարող է 2026-ին իրենց ձայն չտալ՝ իշխանափոխությունը գլուխ չբերելու պատճառով․ «Այո՛, ընդունում եմ՝ չի հաջողվել հեռացնել Փաշինյանի իշխանությանը, մեր ներուժը չի հերիքել, բացի այդ՝ եղել է աննախադեպ իշխանական ռեպրեսիա։ Բագրատ սրբազանը հզոր ալիք գեներացրեց՝ Փաշինյան 2018-ի ցույցերից շատ մարդ մասնակցեց, բայց իշխանությունը կոտրեց ալիքը»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան