Ֆրանսիայում ներկայացվել է նոր կառավարության կազմը՝ վարչապետի պաշտոնում Լըկորնյուի վերանշանակվելուց հետո

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն կիրակի երեկոյան ներկայացրել է իր նոր կառավարությունը՝ վերանշանակվելուց ընդամենը երկու օր անց, գրում է Politico-ն։

Նոր կաբինետը բաղկացած է ինչպես պետական ​​ծառայողներից, այնպես էլ քաղաքական գործիչներից, այդ թվում՝ մի քանի պաշտոնյա, որոնք նշանակվել էին անցյալ շաբաթ Լըկորնյուի՝ կառավարություն կազմելու առաջին փորձի ժամանակ։ Այդ կազմի շուրջ դժգոհությունը 39-ամյա վարչապետին դրդել էր հրաժարական տալ ընդամենը 14 ժամ անց՝ Ֆրանսիան մղելով ճգնաժամի մեջ։

Նոր կառավարության կազմում մնացել են արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը, բյուջետային հարցերի նախարար Ամելի դը Մոնշալենը և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, որոնք պաշտոնավարում են այս տարվա սկզբից: Նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Ռոլան Լեսկյուրը, որը Լըկորնյուի չկայացած կառավարությունում նշանակվել էր էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, նույնպես կմնա պաշտոնում:

Լեսկյուրը դժվարին խնդրի առաջ է կանգնած՝ ընդունել հաջորդ տարվա բյուջեն՝ միաժամանակ կրճատելով Ֆրանսիայի պետական ​​ծախսերի հսկայական դեֆիցիտը, որը մտահոգում է ֆինանսական շուկաներին և միջազգային հաստատություններին: Ակնկալվում է, որ Լըկորնուն երկուշաբթի կհրապարակի իր հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը և առաջիկա օրերին Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթում կներկայացնի իր քաղաքականության առաջնահերթությունները:

Պահպանողական Կատրին Վոտրինը, որը նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է առողջապահության և աշխատանքի նախարարի պաշտոնը, նշանակվել է զինված ուժերի նոր նախարար։ Պահպանողական Աննի Ժենևարը և Ռաշիդա Դաթին (վերջինը հաջորդ տարի առաջադրվելու է Փարիզի քաղաքապետի պաշտոնում) կշարունակեն պաշտոնավարել, համապատասխանաբար, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների պաշտոնում։ Նրանց ընդգրկումը կառավարությունում նշանակում է, որ երեքն էլ այլևս չեն կարող պնդել, որ պահպանողական «Հանրապետականներ» կուսակցությունից են, ասվում է կուսակցության կիրակի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը նախորդ ուրբաթ քվեարկել է Ֆրանսիայի հաջորդ կառավարության կազմում ընդգրկվելու դեմ։

Փարիզի ոստիկանապետ Լորան Նունյեսը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր պահպանողական առաջնորդ Բրունո Ռետայոն։ Նոր կառավարությունում նա ներկայացված չէ։ Ֆրանսիայի SNCF պետական ​​երկաթուղային ընկերության նախկին ղեկավար Ժան-Պիեռ Ֆարանդուն կզբաղեցնի աշխատանքի նախարարի պաշտոնը։

«Նշանակվել է առաքելության վրա հիմնված կառավարություն, որը մինչև տարեվերջ կկազմի Ֆրանսիայի բյուջեն։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն կանանց և տղամարդկանց, որոնք ազատորեն նվիրվել են այս կառավարությանը՝ մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական շահերը։ Միայն մեկ բան է կարևոր՝ երկրի շահը»,- ասել է Լըկորնյուն X-ում գրառման մեջ։

Մնում է տեսնել, թե որքան կաշխատի այս կառավարությունը։

Աջ ծայրահեղ «Ազգային միավորումը» և ձախ ծայրահեղ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցություններն արդեն հստակեցրել են, որ կքվեարկեն կառավարության կազմի դեմ։ Միասին նրանք վերահսկում են Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի տեղերի մեկ երրորդից ավելին։

Սոցիալիստական ​​կուսակցությունը, որի լուռ աջակցությունը Լըկորնյուի կառավարության գոյատևման բանալին կլինի, նշել է, որ կորոշի՝ արդյո՞ք պետք է տապալել նոր կառավարությունը՝ հիմնվելով Լըկորնյուի կոնկրետ առաջարկների վրա, մասնավորապես, Մակրոնի կողմից ընդունված վիճահարույց կենսաթոշակային բարեփոխման հնարավոր կասեցման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի