Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը երկու չեմպիոնական գոտի է նվաճել Ռիգայում տարած հաղթանակից հետո

Լուրեր

14.08.2026 | 15:58
Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել․ Politico
14.08.2026 | 15:50
ՌՊԼ-ն ու «Կրասնոդարն» արձագանքել են Էդուարդ Սպերցյանի հաջող նորամուտին Սաուդյան Արաբիայի առաջնությունում
14.08.2026 | 15:41
Մեր կարողությունների չափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության դիմումները․ Արմեն Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 15:36
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի աղյուսակում
14.08.2026 | 15:32
ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Սև ծովում Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու առաջարկը
14.08.2026 | 15:24
Օթյակում անշլագ ա, լրագրողները ծեծկռտուքի են սպասում․ եկեք փակենք էս թեման․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 15:17
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Դավիթ Ղազինյանն է․ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում
14.08.2026 | 15:10
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է ԱԽ-ում․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 15:09
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ. Դատախազություն
14.08.2026 | 15:03
Պարոն Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարի սահմանած խաղի կանոնները. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:56
Վանաձորի դպրոցի պատի շուրջ 10 քմ երեսպատման սալիկներ ապամոնտաժվել են՝ թափվելու վտանգի պատճառով
14.08.2026 | 14:44
ՌԴ քաղաքացին 23 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Լեհաստանի օգտին պետական դավաճանության մեղադրանքով
14.08.2026 | 14:35
«Ղազարյանը Սրբխեչի ուլ չի, որ մորթենք»,«ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղա՞ն է»․ վեճ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:27
Պետք էր ներողություն խնդրել, չի արել, հետևել է պատասխան. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 14:20
UFC-ի նախագահ. «Իսլամ Մախաչևը գերազանցել է Խաբիբ Նուրմագոմեդովի նվաճումները»
Բոլորը

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը, Ռիգայում հաղթելով Արգենտինայի ներկայացուցիչ Խոել Մարկոս Մաֆաուդին, տիրացել է երկու չեմպիոնական գոտիների․ այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն։

Ինչպես նշում է աղբյուրը, բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում և նվաճել է WBO International և IBF International տիտղոսները։

«Նախորդ տարվա նոյեմբերին Չուխաջյանը փորձել էր նվաճել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մենամարտելով ամերիկացի Ջարոն Էնիսի դեմ, սակայն պարտություն էր կրել միաձայն որոշմամբ։ Այդ անհաջողությունից հետո ուկրաինացի մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել էր արգենտինացի Կրիստիան Խավիեր Այալային»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Մաֆաուդի նկատմամբ այս հաղթանակը Չուխաջյանի 26-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կրկնել է իր կարիերայի ամենավաղ նոկաուտը. 2023-ի ապրիլին նա նույն կերպ նոկաուտի էր ենթարկել վենեսուելացի Միչել Մարկանոյին։

Ուկրաինայի հայ համայնքի ևս մեկ ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանն էլ իր երրորդ հաթղանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում։ Գևորգ Մանուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տոնել վետերանների աջակցության Sparta Box բարեգործական մրցաշարի շրջանակներում։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության առաջնահերթություններից մեկը հայկական ծագում ունեցող մարզիկներին աջակցելն է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից շնորհվող մրցանակները հանձնվում են տարբեր մարզական միջոցառումների ժամանակ: