Սնուցող մայրերը Հայաստանի կյանքի գրավիտացիոն կենտրոնն են․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել եմ ՔՊ 7-րդ Համաժողովի իմ ելույթում։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։

«Սնուցող մայրերը Հայաստանի կյանքի գրավիտացիոն կենտրոնն են. ուժեղ, ապրող, չհանձնվող, ընտանիքի, հայրենիքի, ինքնության ու պետության հենասյուն…»,-նշել է նա։

ՔՊ համագումարի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Պիտի խոսեմ 2021թ․ արտահերթ ԱԺ ընտրությունների քարոզարշավի այն տեսարանների մասին, երբ մեր նախընտրական հանրահավաքների առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր բազմաթիվ կանանց։ Արդեն 4,5 տարի դրա մասին մտածելով, չեմ կարողանում գտնել նրանց ամենադիպում բնորոշումը, բառը կամ արտահայտությունը։

Երկար մտածեցի և եկա համոզման, որ ճիշտ բնորոշումը ալմա-մատերն է՝ սնուցող մայր, բայց խոսքն այն մայրերի մասին է, որոնք հաց են դնում ոչ միայն իրենց ամուսնինների ու զավակների, այլև՝ իրենց մեծ գերդաստանների առաջ։ Մեր իրականության մեջ կան այդպիսի բազմաթիվ մայրեր, որոնք գերդաստանների լուռ առանցնքն են, նրանք լուռ են, որովհետև խոսելու ժամանակ չունեն։ Նրանց վրա է գերադաստանի հոգսը, ռազմավարական պլանավորումը։ Լուռ են, որովհետև տոլմա պիտի փաթաթեն, լուռ են, ոովհետև խաշ պիտի դնեն, լուռ են, որովհետև լավաշ ու հաց պիտի թխեն, թթու պետք է դնեն, մուրաբա պետք է եփեն, լուռ են, որովհետև խոսելը երբեմն իմաստ չունի։

Լուռ են, որովհետև ով է իրենց լսելու,  հայկական առածն ասում է՝ ասողին լսող է պետք»,- հայտարարել էր Փաշինյանը՝ նշելով, թե    նախընտրական հավաքներին, երբեմն տան շորերով, մաշիկներով գալիս էին հավաքներին։