Նոբելյան կոմիտեն հետաքննում է Խաղաղության մրցանակի վրա կատարված խաղադրույքների կտրուկ աճը

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Նոբելյան կոմիտեն սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք անհայտ անձինք, նախապես իմանալով Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, շահույթ են ստացել խաղադրույքներից։ Այս մասին հոկտեմբերի 11-ին նորվեգական Aftenposten պարբերականին հայտնել է Նոբելյան ինստիտուտի ղեկավար Քրիստիան Բերգ Հարպվիկենը։

2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Սակայն մինչև մրցանակի արդյունքների պաշտոնական հայտարարությունը նրա անունը չէր հայտնվում ոչ հավանական թեկնածուների, ոչ էլ ֆավորիտների ցուցակում։

Մինչ կոմիտեի որոշման հրապարակումը՝ գիշերը, Polymarket խաղադրույքների կայքում Մաչադոյի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել էր։ Ինչպես գրում է Aftenposten, մրցանակի հայտարարությունից ընդամենը երկու ժամ առաջ նրա հաղթանակի հավանականությունը աճել էր 3,75%-ից մինչև 72,8%։ Միաժամանակ նրա վրա կատարվել էր մի քանի խոշոր խաղադրույք, որոնցից մեկը կազմել է 67 հազար դոլար։

Հարպվիկենի խոսքով՝ նման կտրուկ փոփոխությունները վկայում են հնարավոր «թվային արտահոսքի» մասին։ Նա հրաժարվել է բացահայտել հետաքննության մանրամասները և չի նշել, թե քանի մարդ էր նախապես տեղեկացված դափնեկրի անունից։ Նորվեգական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ մասին պետք է տեղյակ լինեին միայն հինգ անձինք։

Մարիա Կորինա Մաչադոն Վենեսուելայի ընդդիմադիր շարժման խորհրդանշական դեմքերից է, որը պայքարում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ։ 2024 թվականին նա ակտիվորեն հանդես էր գալիս ընտրական կեղծիքների դեմ՝ վիճարկելով Մադուրոյի հայտարարած հաղթանակը։ Քանի որ իշխանությունները նրան արգելել էին մասնակցել ընտրություններին, նրա փոխարեն թեկնածու էր առաջադրվել ընդդիմադիր Էդմունդո Գոնսալես Ուրրուտիան, իսկ Մաչադոն ստիպված էր թաքնվել։

2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար ներկայացվել էր 338 թեկնածու՝ այդ թվում 244 ֆիզիկական անձ և 94 կազմակերպություն։ 2024 թվականին այդ թիվը եղել էր 286 թեկնածու (197 անձ և 89 կազմակերպություն)։ Մրցանակի պատմության մեջ ամենաշատ թեկնածուները գրանցվել են 2016 թվականին՝ 376 մարդ և կազմակերպություն։