Շնորհավոր տոնդ, մեր սիրելի Երևան. քաղաքապետի շնորհավորական ուղերձը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի Երևան: Այսպես է Տիգրան Ավինյանը շնորհավորել Երևանի 2807-ամյակը և կից տեսանյութ է հրապարակել։

«Ամեն առավոտ, երբ քաղաքն արթնանում է, նրա շունչը զգացվում է քո քայլերում, քո ժպիտում։Քաղաքի կյանքը սկսվում է հենց քեզնից՝ քո գործից, քո պատասխանատվությունից ու սիրուց նրա հանդեպ։ Դու պարզապես չես ապրում Երևանում․ դու կառուցում ես այն՝ ամեն օր, ամեն քայլով։

Գիտեմ՝ դեռ շատ խնդիրներ կան։ Բայց հենց դրանց լուծման ճանապարհին է երևում մեր միասնականությունը։ Քաղաքը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում։

Մենք կառուցում ենք քաղաք, որտեղ յուրաքանչյուր նոր բան արվում է քեզ համար։ Ամեն բարեփոխման հիմքում նույն գաղափարն է՝ արժանապատիվ կյանք յուրաքանչյուր երևանցու համար։ Մաքուր բակ, հարմար տրանսպորտ, ապահով միջավայր՝ քեզ համար։ Եվ հենց այդ սիրով ենք մենք առաջնորդվում, որ Երևանը լինի մարդկանց համար քաղաք»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։