Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա պատանին հայտնաբերվել է
Հոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ 12-ամյա երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 11-ին։
Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չէր վերադարձել։