Բայրամովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
11.10.2025 | 18:18
Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Գազայի վերաբերյալ համաձայնագրից բխող հարցերը։
«Երկուստեք բարձր են գնահատվել Թուրքիայի միջնորդական ջանքերը՝ կապված այդ կարևոր համաձայնագրի հետ։ Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։