Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն
11.10.2025 | 17:17
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը):
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Երևանի կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։